Հ. Քաչազնունու զեկույցից

 

Քաղվածքներ՝ Հայաստանի առաջին վարչապետ և «Դաշնակցություն» կուսակցության հիմնադիր Հ. Քաչազնունու արտասահմանյան համաժողովում ներկայացված զեկույցից:

«1914 թվականի աշնան ընթացքում, երբ Թուրքիան դեռ չէր ընդգրկվել պատերազմող երկրների շարքը, չէր պատրաստվում դրան, Անդրկովկասում սկսեցին մեծ աղմուկով ու եռանդով հայկական կամավորական ջոկատներ կազմավորվել:

Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ հակառակ իր համագումարի որոշմանը, որը դրանից ընդամենը մի քանի օր առաջ էրզրումում  որոշում էր կայացրել՝ կամավորական ջոկատների նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին, ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ինչպես ջոկատների կազմավորման, այնպես էլ՝ Թուրքիայի դեմ նրա ռազմական գործողություններում: Նման ծանր ու պատասխանատու գործում, որը հղի էր բավականին լուրջ հետևանքներով, ՀՀԴ-ի անդրկովկասյան մարմիններն ու առանձին գործիչները խախտեցին համագումարի գերագույն կուսակցական օրգանի կամքը:

Մենք անվեապահորեն կողմնորոշվեցինք դեպի Ռուսաստանը:

Հիմք չունենալով, մենք տարված էինք հաղթանակով, մենք համոզված էինք, որ ցարական կառավարությունը՝ մեր նվիրվածության, մեր տառապանքների ու օգնության համար մեզ կշնորհի Հյաստանի ինքնավարությունը, որը կազմված կլինի Թուրքիայի ու Անդրկովկասյան Հայաստանի հայկական մարզերից:

Մեր մտքերը պարուրված էին մշուշով: Մենք, մեր սեփական ցանկությունները փաթաթում էինք ուրիշի վզին, մենք մեծ նշանակություն էինք տալիս   անպատասխանատու մարդկանց անիմաստ բառերին, ինքնահիպնոզի ազդեցության տակ մենք դադարեցինք հասկանալ իրականությունը և հանձնվեցինք երազանքներին:

1915 թվականի ամռանն ու աշնանաը տեղ գտան  թուրքահայերի բռնի վերաբնակեցման դեպքեր, զանգվածային գաղթեր, ջարդեր: Այդ բոլորը մահացու հարված հասցրեց հայկական հարցին:

Պատմական Հայաստանի այն մասը, որտեղ 80-ական թվականներից՝ եվրոպական դիվանագիտության որդեգրած ավանդույթների ու  խոստումների համաձայն՝ պետք է դրվեր մեր անկախության հիմքը՝ ամայացել էր, հայկական վիլայեթները մնացել էին առանց հայերի:

Թուրքերը գիտեին, որ այսօր նրանք հիմք չունեն զղջալու. Թուրքիայում հայկական հարցի արմատական լուծման համար՝ ինչպես ցույց տվեց ապագան, հանդիսանում էր ամենա վճռականն  ու ամենանպատակահարմարը:

Եվ այսօր, կրկին  աննպատակ դնել հարցն այն մասին, թե որքանով անդրադարձավ թուրքահայերի ճակատագրի վրա մեր կամավորականների մասնակցությունը պատերազմին: Ոչ ոք չի կարող ասել, թե չէր լինի մոլեգին հալածանքը, եթե սահմանի այս կողմում մենք այլ ուղղություն բռնեինք: Հավասարապես ոչ ոք չի կարող ասել, որ հալածանքները կունենային միևնույն բնույթը և նույն ծավալը, եթե կշեռքի նժարին չդրվեր թուրքերի հետ մեր թշնամությունը:

Դրա համար էլ հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կարող են լինել:

Փաստը մնում է փաստ, իսկ դա էական է, որ թուրքական տիրակալության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հասցրել է՝ թուրքահայերի վտարմանն ու Թուրքահայաստանի դատարկվելուն:

Այսպիսին էր զարհուրելի իրականաությունը:

Դառն է բողոքել դաժան ճակատագրից և մեր դժբախտության պատճառը փնտրել ոչ մեր մեջ- դա մեր ազգային հոգեբանության բնորոշ գծերից մեկն է, որից չի խուսափել նաև դաշնակցությունը:

Համոզմունքն այն մասին, որ ռուսները ստորաբար են վարվել մեզ հետ, կարծես թե եզրափակվում էր հատուկ սփոփանքով (հետագայում պետք է հասներ ֆրանսիոացիների, ամերիկացիների, անգլիացիների, վրացիների, բոլշևիկների մի խոսքով ողջ աշխարհի հերթը):

Կարծես թե հերոսությունը կայանում էր նրանում, որ մենք միամիտ ենք եղել ու ոչ հեռատես և դրա արդյունքում հայտնվեցինք այնպիսի դրության մեջ, որ ամեն մի ցանկացող կարող էր խաբել, դավաճանել  մեզ, կոտորել ու ներկայացնել մեկ ուրիշին՝ կոտորելու:

— Քաչազնունի Օ. Դաշնակցությունը այլևս անելիք չունի. Թիֆլիս. Զակկնիգա, 1927. С5 12-13, 15:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*