Նուրի փաշայի կոչը Ադրբեջանի հայերին

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ
15 (28) օգոստոսի 1918 թ.

 

 

 

 

 

* Հայտնի է նաև, որ Շուշի թուրքերի մուտք գործելու նախօրեին Նուրի փաշան մի սպառնական
կոչ է ուղղել Ղարաբաղի հայերին` պահանջելով զինաթափվել, թուրք-ադրբեջանական զորքերին
թույլ տալ հաստատվել Շուշիում և ենթարկվել Ադրբեջանին [տե՛ս Հ. Թ ո ւ մ յ ա ն. Դեպքերը
Լեռնային Ղարաբաղում 1917-1920 թթ. (պատմական ակնարկ).– Մաշտոցի անվան
Մատենադարան, Այլ և այլ հեղինակների արխիվ, ց. 74, թղթ. 24012, վավ. 29, թ. 130]:
262 Հրապարակումներ
Իմ ստացած տեղեկությունների համաձայն վերջին շրջանում Շուշիի և Զան-
գեզուրի գավառների հայերը, գաղտնի և բացահայտ հարաբերությունների մեջ
գտնվելով Գանձակի գավառի լեռնային մասի հայերի հետ և ենթարկվելով թուր-
քական զորամասերից ամենուրեք պարտված և հալածված Անդրանիկի սադ-
րանքներին, որը երևացել է Ադրբեջանի տարածքում1, հարձակվում են մահմե-
դական գյուղերի վրա և կատարում մասսայական սպանություններ ու կողո-
պուտներ:
Այս պատճառով էլ ես իմ պարտքն եմ համարում դիմելու Ձեզ հետևյալ հայ-
տարարությամբ.
Բոլորին հայտնի է, որ մինչև հայերի մեջ քաղաքական տարբեր կազմակեր-
պությունների ստեղծումը և մինչև նրանց մեջ Օսմանյան կայսրությանը թշնամի
պետությունների կողմից քաղաքական բանսարկությունների տարածումը, հա-
յերի և թուրքերի միջև չի եղել ոչ մի թյուրիմացություն, և այդ երկու ազգերը, ի-
րար նկատմամբ մյուս ազգերից ավելի փոխադարձ վստահություն ունենալով,
եղել են իրար մոտիկ և բարեկամաբար վերաբերվել միմյանց նկատմամբ: Օս-
մանյան կայսրության ստեղծումից սկսած օսմանյան քաղաքականությունն
ուղղված է եղել պաշտպանելու իր տարածքի ժողովուրդների տնտեսական, կրո-
նական և մյուս իրավունքները: Այդ քաղաքականությունն անշեղորեն վարում է
և ներկա կառավարությունը2: Դրա փայլուն ապացույցն այն է, որ Թուրքիայի
ներքին և արտաքին կառավարական հաստատություններում մինչև այժմ թուր-
քահայերը զբաղեցրել են ամենապատասխանատու պաշտոնները և որ հայ
բնակչությունը տնտեսապես ամենից ապահովվածն է: Թուրքիայում բնակվող
ժողովուրդներից ոչ մեկն այնքան հարուստ և երջանիկ չէ, որքան քաղաքակա-
նությամբ չվարակված հայերը:
Ֆրանսիան, Ամերիկան, առանձնապես Անգլիան և հին Ռուսաստանը, իրենց
քաղաքական շահի համար ձեզ որպես բութ գործիք ընտրելով, կաշառել են ձեր
աչքի ընկնող գործիչներին և ձեր մեջ ստեղծել զանազան քաղաքական կազմա-
կերպություններ: Նրանց դրդմամբ Կոստանդնուպոլսում (թուրքական բանկում),
Անատոլիայում, Սասունում հայերը հավաքել են մեծ քանակությամբ զենքեր ու
պայթուցիկ նյութեր, որոնց բացահայտումով բռնկվել է թշնամության հրդեհը
հայերի և թուրքերի միջև, որոնք դարերով վստահությամբ ու բարեկամաբար
ապրել են կողք կողքի` ինչպես միասնական հայրենիքի անբաժան զավակներ:
Հզոր և կազմակերպված Թուրքիան հայերի այդ բոլոր արարքների նկատմամբ
տոկուն և բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել` ամենուրեք վստահութ-
յուն ցույց տալով հպատակ հայերի նկատմամբ և, ինչպես վերևում ասվեց,
նրանց տալով ամենից պատասխանատու պաշտոնները: Բայց նրանք` հայերը,
փոխանակ լինելու իրենց հայրենիքի բարեկամի բարեկամը և թշնամու թշնա-
մին, պատերազմի ընթացքում նետվելով մեր վաղեմի թշնամիների` Անգլիայի, և
1 Նուրի փաշան նկատի ունի Զանգեզուրում Անդրանիկի գտնվելու իրողությունը, որը նա
Ադրբեջանին պատկանող տարածք է հայտարարում:
2 Խոսքը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Թալեաթ փաշայի
գլխավորած կառավարության մասին է:
Հայերին ուղղված Նուրի փաշայի կոչերը և Անդրանիկի պատասխանը 263
միշտ հենց իրենց` հայերին հալածող Ցարական Ռուսաստանի գիրկը, Թուր-
քիայի սահմաններում ապստամբություն բարձրացրեցին և սկսեցին հարձակվել
իրենց հայրենակիցների վրա` մոռանալով, որ Օսմանյան կայսրությունը մի քա-
նի դարերի ընթացքում հարգել է նրանց կրոնը, ազգությունը, լեզուն, գրակա-
նությունը, բարքերն ու սովորույթները:
Եղածն անցել է: Իմ Փադիշահի3 բարձրագույն հրամանով և վայելելով իմ կա-
ռավարության վստահությունը` ես, առաջին անգամ մտնելով Կովկասի սահ-
մանները, ամբողջ անցյալը հանձնում եմ Ալլահի դատաստանին, բայց միաժա-
մանակ հայտարարում եմ, որ իմ այստեղ ժամանելուց հետո տեղի ունեցող բո-
լոր դեպքերի նկատմամբ պիտի դարձնեմ իմ առանձնահատուկ ուշադրությունը:
Ինձ հայտնի են Ղարաբաղում և նրա շրջակայքում, Զանգեզուրի գավառում և
Գանձակի գավառի լեռնային մասում ձեր պատրաստությունները: Ես ձեր
սրտերում տեսնում եմ նաև թշնամության այն կրակը, որ պատրաստ է բռնկվե-
լու րոպե առ րոպե: Պետության մեջ խաղաղություն հաստատելու մտադրութ-
յամբ ազգամիջյան երկպառակությանը մասնակից անձանց անկեղծորեն խոր-
հուրդ եմ տալիս մարելու այդ թշնամության հրդեհը: Բավական է [թափված] ար-
յունը: Հաստատապես իմացեք, որ ձեր հետագա ապստամբությունները և մնաց-
յալը կհամարվեն ուղղված օսմանյան բանակի դեմ: Խնայեք անմեղ երեխաների
կյանքը, մի հրապուրվեք ողջ մարդկությանն իր նվաճողական ցանկություննե-
րին զոհ բերող նենգ Անգլիայի ոսկով ու բանսարկություններով և գործիք մի
դարձեք հափշտակողների ձեռքին:
1905 – 1906 թթ. եղբայրասպան երկպառակության կրակը բռնկվել է այժմ
փլուզված Ցարական Ռուսաստանի կողմից, որը, երկդիմի քաղաքականություն
վարելով հայերի և մահմեդականների միջև, հավասարապես զենք և փամ-
փուշտներ է մատակարարել երկու թշնամացած կողմերին: Ներկայումս ձեր
նկատմամբ նույն արյունոտ դերն է խաղում Անգլիան: Նա, իբրև թե թուրքական
զորքերին [Կովկասից] վտարելու նպատակով, ձգտում է ձեր մեջ նորից բորբոքել
անմիաբանության կրակը և Կովկասը վերածել սպանդանոցի` այն ջերմացնելով
հայ – մուսուլմանական արյունով:
Ղարաբաղը կազմում է Ադրբեջանական Հանրապետության անբաժանելի
մասը: Անդրանիկն ու իր նմանները, հարբած մարդկային արյունով և անգլիա-
կան ոսկով, այստեղ ապօրինի կազմված կառավարությունը4 ոչ այլ ինչ են, քան
ամենասովորական ավազակներ: Օսմանյան կայսրությունը, բացի հարավային
Անդրկովկասում պաշտոնապես կազմավորված Վրաստանի, Հայաստանի և
Ադրբեջանի հանրապետություններից, չի ճանաչում ոչ մի այլ կառավարություն-
ների և կազմակերպությունների: Օսմանյան կայսրության քաղաքական շահերը
թույլ են տալիս միայն այս երեք պետությունների գոյության հնարավորությունը,
որոնց իրավունքներն էլ կհարգվեն նրա կողմից:
3 Սուլթանի:
4 Ամենայն հավանականությամբ, խոսքը 1918 թ. հուլիսի 22-ին (օգոստոսի 4) գումարված
արցախահայության առաջին համագումարի որոշմամբ Եղիշե Իշխանյանի գլխավորությամբ
ստեղծված Ղարաբաղի ժողովրդական կառավարության մասին է:
264 Հրապարակումներ
Հուսով եմ, որ Ադրբեջանական Հանրապետության ուղղամիտ, խաղաղութ-
յան ու ազատության ծարավ հայերը չեն ներքաշվի անգլիական խարդավանքնե-
րի մեջ և անառարկելիորեն կկատարեն տեղերում գտնվող թուրքական կոմեն-
դանտների ու տեղական իշխանությունների հրամաններն ու կարգադրություն-
ները` անպատասխանատու խուլիգաններին հորդորելով և ուղղելով հնազան-
դության ու կարգ ու կանոնի:
Եթե լեռներում անմիջապես չդադարի զինված մարդկանց անցուդարձը, հար-
ձակումները մահմեդական գյուղերի վրա, սպանությունները, թալանը և բնակա-
վայրերի միջև հաղորդակցության ուղիների փակումը, ապա թվարկված ա-
րարքների անցանկալի հետևանքների պատասխանատվությունը կընկնի հայ
բնակչության ներկայացուցիչների խղճի վրա:
Նուրի փաշա
ՀԱԱ, ֆ. 252, ց. 2, գ. 1

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*