ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻ՞ԶՄ

 

 

   Եթե ձեր բնակարանն անտեր է, ապա այն արագորեն կզբաղեցնեն տարականներ ու տարատեսակ կրծողներ, երբ ձեր այգին է անտերունչ` վայրի ու վայրենի ջունգլին, իսկ հոգևոր անդաստանը`«փարիզյան կանաչին», մտավորական սողուններ, գաղափարական միջատներ, գիշատիչ միջակություններ, էրուդիտ «դինոզավեր» և խոտակեր «մշակութաբաններ»: Էրուդիտ «դինոզավեր», զի.

   Առանց էութենական «կալորիաների»  ծով ինֆորմացիաներով սնվող էրուդիտները նույնն
են, ինչ հսկայամարմին, բայց մի բուռ գլխուղեղով խոտակեր դինոզավրերը:  
 

     «Ա. ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐԸ  ԵՎ  ԷԻԶՄԸ » ակնարկի Հետագրության մեջ, մենք անդրադարձել էինք«Լրագիր. am» էլեկտրոնային թերթում «Մտածել նորից չստացվեց» խորագրով նման մի մշակութաբանի հոդվածին, որտեղը հեղինակը ջանում էր վերլուծել հայ մտքի պատմական ու արդի իրավիճակը, քննադատում վերջերս լույս տեսած փիլիսոփայության մի քննախոսություն, և դրանում նժդեհականությունը բնորոշում որպես իտալո-գերմանական ֆաշիզմի տարատեսակ:

   Եվ ահա նույն հեղինակը նույն «Լրագիր. am» էլեկտրոնային թերթի 9.08.2010 թողարկման մեջանդրադառնում է «Հայկական ֆաշիզմ»-ին, որտեղ հերթական անհեթեթություների մեջ գտնում ենք հետևյալ պարբերությունը.

«… Ինչպես ամենուր Ռուսաստանում և Եվրոպայում, Հայաստանը ևս չխուսափեց քաղաքացիական պատերազմից: Կային օբյեկտիվ պատճառներ: Աշխարհում կապիտալիստական համակարգի ճգնաժամի և, հետևաբար, լիբերալիզմի պարտության տարիներն էին, գաղափարախոսական բևեռացման տարիներ: Ոմանք համակրում էին բոլշևիզմը, նույնիսկ ստալինիզմը, ինչպես Արշիլ Գորկին, մյուսները` ֆաշիզմը, ինչպես Կ. Զարյանը կամ Հ. Օշականը: Դա մի իրադրություն էր, որ բոլորովին նման չէ ներկային: Կրկնություն տեսնում է միֆոլոգիական մտածողությունը»:

    Արշիլ Գորկու համակրանքը ստանիլիզմին մեզ անհայտ է ու տարակուսելի, նկատի առնելով տաղանդավոր գեղանկարչի սյուռեալիստական աշխարհընկալումը: Իսկ, եթե դրա հետ եղել են նաև «ստալինյան հետաքրքրություններ», ապա այդ ոչ մի դեպքում գաղափարախոսական` այլ միմիայն «կոնյուկտուրային», իմա` իրավիճակային, նկատի առնելով նրա հայկական ծագումը, Երկրորդ աշխարհամարտը, հակաֆաշիզմը, օտարությունն ու այլն հանգամաքներ, ինչպես շատ հայերի ու նման այլոց պարագաներում, այդ թվում` հրեաների: 
Ինչ վերաբերում է Կ. Զարյանի և Հ. Օշականի ֆաշիստական հակումներին, ապա այդ բացահայտ զառանցանք է, նկատի առնելով երկուսի էլ մշակութային ու կեցական «կոսմոպոլիտիզմը»: Իսկ այն, որ նրանք եղել են «մեհենական» կոչեցյալ ազգայնական շարժման կարկառուն ներկայացուցիչներ, ապա այդ ոչ մի առնչություն չունի ֆաշիզմի որևէ տարատեսակի հետ: Մեր վայ-«մշակութաբանը» թերևս չգիտե, որ այդժամ աշխարհի միջօրեականներով սավառում էր նախաքրիստոնեական ոգին, ինչպես Ֆ. Նիցշեի, Մ. Գորկու, Մ. Կոցյուբինսկու, Ղ. Ալիշանի, Դ.Վարուժանի, ազգագրագետ Ե. Լալայանի
 1,
Լ. Շանթի և շատ այլոց պարագաներում, և ինչպես «հավերժ վերադարձների», «դիալեկտիկական պարույրի» թե «կոնվենկցիոն շրջանառության» սկզբունքով պարբերաբար կրկնվում է համամարդկային ու քաղաքակրթական էվոլյուցիայում: Դրա ամենացայտուն օրինակը միջնադարյան Վերածնունդն էր, իր որքա~ն մարդկային ու բարեկրթական առաքելությամբ: Նույնն նաև այսօր համաշխարհային մշակույթում, «հեթանոսական և դիցաբանական» առումներով ու վերառումներով: Այսինքն այն` ինչը որպես «միֆոլոգիական մտածողություն» քամահրանքով ակնարկում էժամանակակից մեր «բուսակերը», անգամ անտեղյակ 
, որ երբեմնի դիցաբանությունը սքողում էր այլաբանական ու գաղտնագիտական մեծագույն խորհուրդ, որն ի վերջո վերաճեց անտիկ, դասական և ժամանակակից փիլիսոփայության:
     Ահա թե ինչ է նշանակում առանց էաբանական և ստրուկտուրալ հենքի, տափակ ու մակերեսային զուտ «հումանիտար մտածելակերպ»: 
Հում, հիրավի շատ հում ու անարմատ սիզախոտ…
Նույնը նաև Գ. Նժդեհի վերաբերյալ, որը պարզապես «մեհենական» այդ հոսանքի, Եղեռնից հետո կուտակցած լինելության խնդրականների և համաշխարհային խմորումների ներկայացուցիչն էր, առանց ռասիստական, շովինիստական թե ֆաշիստական հակումների: Հակառակ դեպքում
 ֆաշիստական պիտի բնորոշվեին Ղ. Ալիշանը, Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը և անգամ երջանկահիշատակ Կ. Պալյան-Վազգեն Ա., որը նույնպես խոսեց հայոց արիական պատկանելությունից և հայ առաքելական եկեղեցում կատարեց պատմական հեղափոխություն, վերականգնելով երբեմնի Է-Էություն գերաստվածությունը:
Ինչ վերաբերում է արդի հանրապետականների իբր «նժդեհականությանը», ապա այն ևս ոչ մի կապ չունի Գ. Նժդեհի գաղափարաբանության հետ: Իսկ եթե ունի, ապա այդ միմիայն բացասական` այն ապականելու առումով: Անչափ ցավալի է, որ ժողովրդավարական թե ընդդիմադիր շրջանակները.
      «Կեղտաջրի փոխարեն նետում են նորածնին և պահում հին լվացքաջուրը»:
    Այս դեպքում  հարցական է, թե արդյոք չարժե՞ փրկել մանկանը և միայն մաքրաջրել այն…թ. թողարկման մեջ «Հինգերորդ շարասյան կաղկանձը» խորագրովհրապարակել է հերթական իր երկդիմի հոդվածը (http://www.lragir.am/armsrc/politics37544.html), կապվածՀայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագրային փոփոխությունների ու ևս 25 տարով երկարացման հետ, որի դեմ հայոց անհանգստությունն էլ բնորոշում է որպես «հինգերորդ շարասյան կաղկանձ»: Հոդվածում օգտագործված է այդ ծառայություններին հատուկ երկակի «և’նալին»` բայց առավել «և’ մեխին» գործելակերպն ու գրելաոճը: Հիշեցնենք, որ նա դեռևս Ղարաբաղում Կենտրոն-ին կցված գործակալ էր և ղարաբաղյան առաջին շարժման

                                                                         * * *
Այսքանի հետ կա նաև այլ մեկ տարօրինակ հանգամանք:

   «Լրագիր. am» էլեկտրոնային կայքաթերթը տեսակների մեջ առավել ընթերցվածներից մեկն է: Ըստ հայտարարության, կայքի վերակառուցման նախագիծը իրականացվում է ժողովրդավարական հակվածությամբ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այսուհանդերձ անհասկանալի է, թե ինչպե՞ ս են նույն կայքաթերթում հատուկ էջեր հատկացված հայտնի կգեբական-մուտիլովշչիկ Իգոր Մուրադյանին (այս առանձին և անչափ խորդհրդավոր թեմա է … ) և համարյա հայատյաց թե «սորոսյան» իբր դեմոկՂատական նման «մշակութաբաններին» (ականջդ կա~նչի Հ. Վասիլյան… ):
Սակայն, եթե նկատի առնենք այսօր ամենայնի «կոմպլեմենտար» երկդիմությունը, «խառը կանաչիով» սնվող միջակությունը, քաղաքական բառացիորեն «երեսփոխանների», «Կանաչ վիշապիկների ու շերեփուկների» և երկակի «խլուրդների» առատ առկայությունը, ապա Հայաստանում «դեմոկրատիան» այլ կերպ երևի անհնար է պատկերացնել:

   Մնաց ճշտել, թե այս արևմտամետ թե ռուսահաճ «каша»-ում որտե՞ղ և որքա՞ ն է ուղղամիտ, անխառը, անկախ և հիրավի ազատամիտ շրջանակների, ազգային դեմոկրատների ու «կոսմոպոլիտ» ազգայնականների տեղն ու դերը, եթե իհարկե այդպիսինները դեռևս կան:
Իսկ եթե այո’, ապա ունե
՞ ն արդյոք նրանք և ողջ հայությունը որևէ ապագա…

«Լրագիր. am» էլեկտրոնային թերթ 9.08.2010

Հ.Գ. Մենք վերստին անձի անունը չենք հիշատակում երևույթ չանձնավորելու և այն մեկ անհատով չսահմանափակելու միտումով: Հույսով, որ եթե.
Ծառի հետևում հարկ է անտառ տեսնել, ապա անտառի հետևում` տիեզերածառ…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*